ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Էս երկիրն օդից չենք գտել

Էս երկիրն օդից չենք գտել
29.05.2025 | 11:44

Հայ հասարակությունն իր ներսում կոնֆլիկտ ունի։

Խոր և համապարփակ կոնֆլիկտ, որը և՛ քաղաքական է, և՛ քաղաքակրթական, և՛ սոցիալական, և՛...

Այդ կոնֆլիկտի լուծումը կամ էվոլյուցիայի միջոցով պիտի լինի, կամ ռևոլյուցիայի։

Երկու դեպքում էլ լինելու են զոհեր` առաջին դեպքում միայն փտած էլիտան է զոհաբերվելու, երկրորդ դեպքում` բոլոր էլիտաները, ժողովրդական զանգվածներ, հասարակական կարգեր, հասարակական փոխհարաբերություններ...

Ռոբեսպիերյան հեղափոխությանն ուղղակի երանի են տալու։

Քանի որ մեր բոլոր իշխող ե նախկին էլիտաները մորթապաշտ և եսասեր են եղել, համոզված եմ, որ ոչ մի ինքնազոհություն չի լինելու, ոչ մի կողմ երկրի ու ժողովրդի ներքին բախումը կանխելու մասին իսկ չի մտածելու, ուստի ռևոլյուցիոն փոփոխություններն անխուսափելի կդառնան ժամանակի ընթացքում։

Ներքին սուր կոնֆլիկտի վարկածի օգտին են խոսում ամեն օր տեղի ունեցող սարսափելի հանցագործությունները, դրանց թվի պարբերական աճը, հանրային հնչեղությունը, ծանրության և առանձնակի դաժանության աստիճանը:

Էս երկիրն օդից չենք գտել։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2398

Մեկնաբանություններ